24.11.2024
Կամո Աղաջանյանը ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան. Արցախի ՄԻՊ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մինչև 40 հազար արցախցի է մնացել անօթևան: Այդ մասին դեկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հիմնվելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշվարկների վրա:


Նրա խոսքով, մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով տարածքների օկուպացման պատճառով:


Խոսքը հատկապես պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի վերահսկողության տակ հյատնված Հադրութի և Շուշիի շրջանի բնակչության մասին է: Իրենց բնակավայրներն են լքել նաև Լաչինի միջանցքում գտնվող Բերձոր, Սուսի և Աղավնո բնակավայրերի բնակիչները: Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության՝ այդ բնակավայրերը գտնվում են Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքի մեջ և պետք է մնային հայկական, սակայն այժմ դրանց ճակատագրերն անհայտ է:


Բեգլարյանի խոսքով, անօթևան մնացած անձանց զգալի մասն արդեն Արցախի Հանրապետությունում է: «Նշված անձանց համար առաջին հերթին պետք է լուծել ժամանակավոր կացարանի խնդիրը», - ասել է նա:


Համաձայն Ռուսաստանի ՊՆ-ի տրամադրած տվյալների՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պահից մոտ 43 հազար փախստականներ վերադարձել են իրենց տները։


Հայաստանի կառավարության որոշմամբ, Արցախում իր տունը կարցրած յուրաքանչյուր անձ՝ թե՛ անչափահաս, թե՛ չափահաս, պետությունից միանվագ կստատնա 250 հազար դրամ: Բացի այդ այժմ տրվում են նաև ժամանակավոր լուծումներ՝ տեղավորելով անօթևաններին Ստեփանակերտի հյուրանոցներում, տուն-ինտերնատում և այլն:


«Բացի այդ, քննարկվում է նաև ՀՀ-ում և Արցախում հյուրընկալող ընտանիքներին փոխհատուցման տրամադրման հնարավորությունը: Ըստ այդմ նախատեսվելու է, որ ՀՀ-ի բնակավայրերում հյուրընկալող ընտանիքին կտրամադրվի մեկ քաղաքացու հաշվով՝ 30 հազար դրամ, իսկ Արցախում՝ 45 հազար դրամի չափով փոխհատուցում», - ասել էր օրեր առաջ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:


Մոտ ապագայում Արցախի կառավարությունը Ռուսաստանի աջակցությամբ նախատեսում է սկսել բնակարանաշինության մասշտաբայն ծրագիր: Արցախի իշխանությունների հասվաստմամբ, արդեն քննարկման փուլում է 7-8 հազար բնակարաններ կառուցելու հարցը՝ ռուսական կողմի աջակցությամբ:


Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը EADaily-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ արդեն դիմել են Ռուսաստանին և համապատասխան հայտ ներկայացրել, որպեսզի Արցախին տրամադրեն 8 հազար մոդուլային տների կոնստրուկցիաներ։


«Դա ոչ թե ժամանակավոր տնակներ են, այլ որակյալ մոդուլային տներ։ Մեր հայտն արդեն քննարկվում է Ռուսաստանի կառավարությունում։ Կարծում եմ՝ ռուսական կողմի որոշումը դրական կլինի։ Խոսքը մեծ ներդրումների մասին է։ Նախագիծը գնահատվում է 300-400 մլն դոլար։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2,5 տարում։ Հույս ունենք, որ Ռուսաստանն այդ գործում կօգնի մեզ», - ասել էր նա։