24.11.2024
Ստեփանակերտում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը ռուս խաղաղապահների համար
prev Նախորդ նորություն

Մինչ օրս հայտնաբերվել է 1039 զոհված զինծառայողի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի եւ լեռնաանտառային գոտու, Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց եւ Սզնեք համայնքների, ինչպես նաեւ հարավային թեւի՝ Ջաբրայիլի եւ Իշխանաձորի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին հայտնաբերվել է եւս 19 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։


Նրա խոսքով, այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները:


Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1039 զոհված զինծառայողի մարմին: