Ստեփանակերտում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը ռուս խաղաղապահների համար
Ստեփանակերտում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը թվով 250 ռուս խաղաղապահների տեղակայման համար: Ներկայումս ավարտվում են քաղաքի ինժեներական սարքավորումների շահագործման հանձնելու աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ եւ գրասենյակ, պահեստ, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենք պահելու սենյակ եւ ինժեներական սարքավորումներ:
Նշվում է, որ այն կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ կստեղծի անձնակազմի համար: Խոսքը լիարժեք օբյեկտների մասին է, որոնք հագեցած են կենսաապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով: ԲՄՔ-ները նախատեսված են +35-ից -45 աստիճան ջերմաստիճանի համար, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք տարբեր կլիմայական գոտիներում: