24.11.2024
Ներկայացվել է ևս մեկ զեկույց ադրբեջանցիների դաժանությունների և վայրագությունների մասին
prev Նախորդ նորություն

Բելառուսի նախկին գլխավոր դատախազը՝ Հայաստանում դեսպան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:


Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիների ընթացքում հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:


Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ ողջույնները: Դեսպանը շեշտել է, որ իր գիտելիքներն ու եռանդը կծառայեցնի երկու երկրների ավանդական բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգացնելուն և դրանց նոր որակ հաղորդելուն:


Կողմերը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում կա չիրացված մեծ ներուժ:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության ընդլայնմանն արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, սննդի անվտանգության և այլ ոլորտներում: Խոսվել է նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:


Նշենք, որ Ալեքսանդր Կոնյուկը 2011-2020թթ-ին զբաղեցրել է Բելառուսի նախկին գլխավոր դատախազի պաշտոնը: