24.11.2024
Վերադարձրեք մեր երեխաներին. գերիների հարազատները փակել են Երեւան-Գյումրի մայրուղին
prev Նախորդ նորություն

«Գազպրոմը» Հայաստանի հետ քննարկել է 2021 թվականին գազի մատակարարման պայմանները

«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են 2021 թվականին գազի մատակարարման պայմանները, ասվում է գազային հոլդինգի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Կողմերը քննարկել են 2020 թվականին Հայաստան գազի մատակարարման աշխատանքների արդյունքները եւ 2021 թվականին մատակարարումների պայմանները», - նշվում է հաղորդագրության մեջ:


«Գազպրոմը» Հայաստանի սպառողներին գազի միակ մատակարարն է։ Հայաստանի ներքին շուկա գազի մատակարար է հանդիսանում «Գազպրոմ Արմենիան»։ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։


Մարտի վերջին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ էր ուղարկել «Գազպրոմի» ղեկավարին՝ առաջարկելով նոր բանակցություններ սկսել գազի գնի իջեցման շուրջ տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով, որը կապված է նոր կորոնավիրուսի տարածման հետ: