Աշոտյանը կոչ է արել Նաղդալյանի տարածքների զիջման հայտարարությունը չշահարկել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շահարկումներ է համարում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինա Նաղդալյանի հասցեին հնչող քննադատությունները՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու նրա հայտարարության պատճառով:
Նրա խոսքով, այդ թեմայով շահարկումները խաթարում են հայ զինվորի մարտական ոգին, ովքեր կանգնած են առաջնագծում: Նաղդալյանը մինչ այդ հայտարարել էր, որ հայկական կողմը չի հավակնում Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջաններին: «Հենց որ աշխարհը ճանաչի Արցախը, մենք կվերադարձնենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց նկատմամբ մենք իրավունք չունենք՝ դա ուղղակի մեր բուֆերային գոտին է, մեր անվտանգության երաշխիքը»,-նշել է նա:
Նաղդալյանի հայտարարությունը բուռն քննադատության էր արժանացել Ղարաբաղում և ՀՀ-ում: Որոշ քաղաքական ուժեր պահանջել են փոխխոսնակի հրաժարական: Աշոտյանը, սակայն, կարծում է, որ այդ աղմուկն արհեստական է: Նա հայտարարարել է, որ արտաքին քաղաքականությունն ԱԺ-ի գործառույթը չէ: Հանրապետականը խուսափեց պատասխանել այն հարցին, արդյոք բանակցություններին քննարկվում է տարածքային զիջումների հարցը:
Նրա խոսքով, բանակցությունները գաղտնի են պահվում, քանի որ դիվանագիտությունն առցանց ռեալիթի-շոու չէ:
"Ինչ վերաբերվում է զիջումներին, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ հնչեցրել է իր դիրքորոշումը: Այն է՝ այդ հարցը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղը և այդ երկրի նախագահն արդեն բարձրաձայնել է իր դիրքորոշումը: Այդ խնդիրների լուծումը չի մտնում փոխխոսնակ Նաղդալյանի գործառույթների մեջ: Հետևաբար, սկանդալ բարձրացնել նշանակում է չհասկանալ, թե ինչ է տեղի ունենում գլոբալ առումով", - ասել է Աշոտյանը:
Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նախորդ շաբաթ հայտարարել է, նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու, այդ թվում հողերի հարցում: Նա նաև կոչ արեց դադարել հակասություններ փնտրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դիրքորոշումների մեջ այս հարցում, ինչպես նաև վերջ դնել տարածքների հանձման մասին անհիմն խոսակցություններին, քանի որ դրանք չեն խթանում Ղարաբաղի առջև դրված խնդրիների լուծումը:
Հետքարքրական է, որ հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բլումբերգին տված հայտնի հարցազրույցում հայտարարեց, որ 2011 թվականին Կազանում հանդիպմանը Երևանը պատրաստ էր Ղարաբաղի շուրջ հինգ տարածքները վերադարձնել Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման դիմաց: