26.11.2025
Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտայում
prev Նախորդ նորություն

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Էրբիլի միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 24-27-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ընթացող Agro Pack 2025 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 10 ընկերության արտադրանք։


Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց արտադրանքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներից ներկայացված արտադրողներին։

Հայկական տաղավար է այցելել նաև ԻՀ Էրբիլում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։

Այնուհետև ՀՀ հյուպատոսարանում, հյուպատոսի մասնակցությամբ, կազմակերպվել է հանդիպում ցուցահանդեսին մասնակցող հայ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից դեպի Իրաք արտահանման հնարավորությունը և ընթացակարգերը։

Հանդիպման մասնակիցները շեշտել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հյուպատոսի աջակցությունը և պատրաստակամությունը հայկական արտադրանքը Իրաքի շուկայում առավել ճանաչելի դարձնելու գործում։ Կարևորվել է նաև ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը՝ նշելով, որ դա ևս մեկ հնարավորություն է՝ նոր գործընկերներ գտնելու, փոխշահավետ կապեր հաստատելու և հայկական արտադրանքը ներկայացնելու առումով։

Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է սահմանային մակարդակը
Հաջորդ նորություն next