11.01.2026
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ–ի օրակարգում չկա․ ԱԳ փոխնախարար
prev Նախորդ նորություն

Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտայում

Նոյեմբերի 26-ից Երևանի Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։


Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:


Բացի այդ, նոյեմբերի 27-ից Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:


Ինչպես նաև մեքենաների կանգառը կարգելվի Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ:


 

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Էրբիլի միջազգային ցուցահանդեսին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան