26.11.2025
Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ–ի օրակարգում չկա․ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։


Նրա խոսքով՝ ՀՀ-ն չի մասնակցում, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։


Հարցին՝ եթե չի մասնակցում, չի խոչընդոտում, հայտարարում են, որ սառեցվում է ՀՀ մասնակցությունը, ինչու դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից՝ Սաֆարյանը պատասխանեց․ «Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»։


 

Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտայում
Հաջորդ նորություն next