23.11.2024
ՀՀ նախագահի աջակցությամբ կլուծվեն ավելի քան 170 հադրութցիների կեցության և սննդի հարցեր
prev Նախորդ նորություն

Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:


Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին:


Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Ինչպես նախկինում էր հայտարարվել, որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք: