23.11.2024
Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահի աջակցությամբ կլուծվեն ավելի քան 170 հադրութցիների կեցության և սննդի հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս իր նստավայրում հյուրընկալել էր մի խումբ հադրութցիների։


Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նրանք ներկայացրել էին իրենց խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերում էին Հադրութից տեղահանվածների հարցն իրավական հարթություն տեղափոխելուն, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելուն, ինչպես նաև անօթևան մնացած հադրութցիներին աջակցելուն: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս աջակցել հադրութցի մեր հայրենակիցներին։

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ տեղի են ունեցել նախագահի աշխատակազմի և հադրութցիների ներկայացուցիչների համատեղ քննարկումներ, որոնց արդյունքում որոշվել է առաջնային լուծում տալ անօթևան մնացածների խնդիրներին, միաժամանակ, շարունակելով ջանքերը մյուս հարցերի լուծման ուղղությամբ:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն աշխատանքային քննարկում է ունեցել տեղահանված հադրութցիների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Դավթյանի հետ: Հանդիպմանը նշվել է, որ լուծման ընթացքում են Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության և սննդի հարցերը․ նրանք ժամանակավոր կապրեն հյուրանոցներում: Աջակցությունը կտրամադրվի Հանրապետության նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից: