24.11.2024
ԵՄ-ն ՀՀ-ին 9 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանին հայտնել են, որ հաջորդ վարչապետը չպիտի լինի «Իմ քայլից» ու «17 ուժերից»

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ. այս մասին տեղեկացնում է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ մամուլի ծառայությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին և ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ Երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։


Այս համատեքստում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են հանրայնորեն հնչեցված և վարչապետին ներկայացված այն դիրքորոշումը, որ այդպիսի կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։