24.11.2024
ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ տեղեկանք
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն ՀՀ-ին 9 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Եվրոպական միությունն այսօր հայտնեց Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

"Այս 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին փուլի արժեքն է։ Վերահաստատում եմ, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, և ուրախ եմ փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին:

Շնորհակալ եմ Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար",- գրել է նախարարը։