12.09.2025
Հանդիպում Դուբայում եղել է, Փաշինյանին փոխանցվել է տարաբնույթ տեղեկություններ. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


«Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:


Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ մի շարք գործընկերների հետ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։


Սա Արա Այվազյանի՝ արտգործնախարարի պաշտոնում առաջին այցն է Բրյուսել։

«Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի ICSID դատարան միլիոնավոր դոլարների պահանջ կներկայացնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան