24.11.2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գուրգեն Արսենյանի հետ
prev Նախորդ նորություն

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), այսօր կրկին հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին։