26.11.2024
Մոսկվան առաջարկում է փուլային տարբերակով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. հայկական կողմերը դեմ չեն ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակին

«Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ»,- news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա այսպես արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այսօր արած այն հայտարարությանը, որ ՌԴ-ն առաջարկել է հակամարտությունը կարգավորել "փուլային տարբերակով": "Ռուսական կողմը որոշ հետաքրքիր գաղափարներ է ներկայացրել, որոնք հիմնված են նորացված Մադրիդյան սկզբունքների վրա: Ռուսաստանի կողմից առաջարկների առաջ քաշումը նաև մեզ է հետաքրքրում: Ռուսաստանը մեզ առաջարկել է փուլային որոշում", - ասել է նա:

Վաելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ներկայում Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձը Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների: Սարգսյանը նշել էր, որ «չի տեսնում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն»:

Սարգսյանը նաև առաջ է քաշել Բաքվի հետ բանակցությունների վերսկսման երեք պայման՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:

ՀՀ նախագահի հարցազրույցից հետո ռուսական «Կոմերսանտը» բավական խիստ շեշտադրումներով հոդված էր հրապարակել, որում խոսվում էր «Երևանի դեմարշի» և «գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին բարդ դրության մեջ դնելու» մասին: «Կոմերսանտը» գրել էր, որ «հայկական կողմի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու առաջարկների կապակցությամբ արտահայտած վրդովմունքի ֆոնին ադրբեջանական կողմը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում՝ փորձելով ստանալ առավելագույն դիվանագիտական դիվիդենդներ»: