24.11.2024
ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր անձնակազմը Լեռնային Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանի գլխավորած պատվիրակություն կմեկնի Բրյուսել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Այս մասին որոշումը հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքում:


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:


Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում Բելգիա կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը: