Ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա կառավարության շենքի դիմաց դեկտեմբերի 10-ին
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց այսօր խորհրդարանի շենքի մոտ։ Հաջորդ հանրահավաքը նրանք կանցկացնեն կառավարության շենքի դիմաց դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին։
Հավելենք, որ վաղը՝ ժամը 11: 00-ին, նախատեսված է կառավարության հերթական նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 3-ին 16 ընդդիմադիր կուսակցություններ կողմնորոշվել են անցումային շրջանի կառավարության վարչապետի միասնական թեկնածուի հարցում։ Դա Վազգեն Մանուկյանն է:
Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ համապետական հանրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարմանը, որի ժամանակ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով:
Ըստ ընդդիմության հայտարարությունների՝ Վազգեն Մանուկյանը կկասեցնի իր կուսակցական գործունեությունը, հենց որ դառնա վարչապետ՝ խոստանալով անձամբ չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և այդ ընտրությունների արդյունքում չառաջանալ վարչապետի պաշտոնին։ Միևնույն ժամանակ, մեկ տարի անց նա պարտավորվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Ցուցարարները նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել են ինքնակամ հրաժարական տալ մինչեւ դեկտեմբերի 8-ի կեսօր: Հակառակ դեպքում նրանք սպառնացել են անհնազանդության ակցիաներ սկսել ամբողջ երկրում։
Վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Սակայն Փաշինյանը չկատարեց ընդդիմության պահանջները և չլսեց կոչերը, որի հետո Փաշինյանի հրաժարակաի պահանջով երկրում սկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողություններ: