26.07.2025
Կեղծ հեռախոսահամարներից սպառնում են պատգամավորներին և գործադիրի անդամներին. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Ապարանում ի պաշտպանություն Փաշինյանի դուրս եկած մարդիկ «Եհովայի վկաներ» են. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկություն ունի, որ այսօր Ապարանում ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուրս եկած մարդիկ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են։


Այս մասին Արթուր Վանեցյանը հայտարարել է խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ։


«Ես ուղղակի ամաչում եմ այդ մարդկանց համար։ Ես կոչ եմ անում նրանց չենթարկվել ինչ-որ գայթակղությունների կամ խոստումների։ Ես, օրինակ, տեղեկություններ ունեմ, որ այսօր ի պաշտպանություն Փաշինյանի դուրս եկած մարդիկ Ապարանում «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են», - ասաց Վանեցյանը։

Ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա կառավարության շենքի դիմաց դեկտեմբերի 10-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին