23.11.2024
Դրամը քաղաքական անորոշություններին պատասխանում է կտրուկ արժեզրկմամբ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Երևանն ու Բաքուն սահմանի հետ կապված կբանակցեն արդեն այս տարի. Ավինյան

Այս պահի դրությամբ Սյունիքի սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Նրա խոսքով, իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվելիք բանակցություններին, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ.


Ավինյանը նաև նշեց, որ իրավական սահման, որպես այդպիսին, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ.


"Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի կունենան բանակցություններ: Սահմանին զինված ուժերի վերջնական տեղակայումը տեղի կունենա պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում",- հավելեց փոխվարչապետը: