24.11.2024
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը կկայանա Պուտինի նախագահությամբ
prev Նախորդ նորություն

Առաջ են քաշվելու նոր լուծումներ` ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար. նախարար

Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Պաշտպանության նախարարն Արցախի ճանապարհին կանգ է առել ՌԴ խաղաղապահ ուղեկալների մոտ և զրուցել խաղաղապահ առաքելություն իրականացող զինծառայողների հետ:


Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, Ստեփանակերտում կայացել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:


ԱՀ նախագահը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծածավալ աշխատանք է սպասվում բանակի ենթակառուցվածքների վերականգնման և վերազինման ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ աշխատանքներ են իրականացվում գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման, անհայտ կորածների որոնման ուղղությամբ:


Ողջունելով Արցախի նախագահին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական բանակի ենթակառուցվածքների վերականգնումն ակտիվ փուլում է, և նոր ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում առաջ են քաշվելու նոր լուծումներ` Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար:


Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: