23.11.2024
Արդեն ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Հարությունյան
prev Նախորդ նորություն

«Իմ քայլ»-ի պատգամավորի տան մոտ բողոքի ակցիա իրականացնողներին հայհոյել և ծեծի են ենթարկել

«Իմ քայլ»-ի պատգամավորի տան մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին հայհոյել և ծեծի են ենթարկել: Այս մասին հայտնում է Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:


«Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:

Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,- գրել է Բաբայանը Facebook-ի իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկարները: