23.11.2024
Լավատեսական միակ հանգամանքն այն է, որ գերիների խնդրով սկսել է զբաղվել ՌԴ-ն. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով զբաղվում է անձամբ Վլադիմիր Պուտինը. ՌՀՄ

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:


Աբրահամյանը տեղեկացրել է, որ Միությունը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահին.


«Մենք պարտավոր ենք զբաղվել այս խնդրով: Ես հանդիպել եմ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին: Առաջին հերթին մենք ներկայացրեցինք այս խնդիրը: Մենք նամակ գրեցինք նախագահին, պատասխանը ստացել ենք: Այսօր դրանով զբաղվում է Ռուսաստանի Դաշնության նախագահը», - ասել է Աբրահամյանը:


Ռուսաստանի հայերի միության նախագահը նաև նշել է, որ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել, թե ինչպես է Ադրբեջանը իրականացնում ռազմագերիների մասին հայտարարության դրույթը: