24.11.2024
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար հետ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում հաստատվել է 1248 նոր դեպք, 39 մարդ մահացել է

Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 505965 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է: