24.11.2024
Քնչական կոմիտե. ահաբեկչության վարկածը չի հաստատվում
prev Նախորդ նորություն

Իրավապահներն ամբողջությամբ հերքել են ահաբեկչության վարկածը

Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:

Քննչական գործողությունների ընթացքում առաջ քաշված բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ բոլոր վարկածների լիարժեք ստուգման և պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ:

Նախաքննական մարմինը կշարունակի պարբերաբար հանրությանը տեղեկատվություն տրամադրել գործողությունների ընթացքի վերաբերյալ:

Այս պահին, արդեն իսկ ամբողջությամբ հերքվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում 63 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի ՝ ահաբեկչական գործողություն լինելու վարկածը:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել իր հարազատներին:

«ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել»,- ասաց նա:

Նա ես նշել է, որ միջազգային ահաբեկչության կամ ահաբեկչության վարկածն առաջ քաշող տվյալներ ձեռք չեն բերվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքի վայրի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր: Հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա: Bogdan մակնիշի ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են: