25.09.2026
Տավուշի սահմանապահ 4 գյուղում ռմբապաստարաններ են կառուցվել
prev Նախորդ նորություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ազատման դիմում է ներկայացրել

Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:


Նա տեղեկացրել է, որ նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը:


VERELQ-ը տեղեկացնում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Էկոնոմիկայի նախարար է նշանակվելու «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը: Վերջինս երեկ, ի թիվս այլ գործարարների, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:

Ֆրանսիան ներդնում է Ղարաբաղում տուժած հայ բնակչության աջակցության համակարգ. դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան