Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել, Գեղամ Մանուկյանը հրավիրվել է ՀՔԾ
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1(Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Լրագրողների հետ զրույցում Ղազինյանը կատարվածը քաղաքական հետապնդում որակեց:
VERELQ-ին հայտնի դառավ, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին հնարավոր է ևս մեղադրանք առաջադրվի՝ նա հրավիրվել է ՀՔԾ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18.00-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը հերթական հանրահավաքն են հրավիրել Ազատության հրապարակում: Այս պահին հայտնի է, որ ժամը 16:00-ին "Հայրենիք" կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության, իսկ ժամը 16.30-ին ՀՔԾ է հրավիրվել նաև ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը:
Այսօր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Շարմազանովը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ: