Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ

Այսօր ժամը 16:00-ին Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության: Այս մասին հայտնում է "Հայրենիք" կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

Բացի այս, ՀՔԾ է հրավիրվել է նաև ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: Նրան կանչել են հարցաքննության ժամը 16,30-ին:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ժամը 18.00-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը հերթական հանրահավաքն են հրավիրել Ազատության հրապարակում: Այս պահին հայտնի է, որ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։


Շարմազանովը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...