24.11.2024
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է իր վրա հարձակման մասին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի ինքնաթիռները շարունակում են խաղաղապահներին տեղափոխել Արցախ

Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական գույքի տեղափոխումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Ընդամենը 2020թ. նոյեմբերի 10-ից իրականացվել է ավելի քան 170 չվերթ։ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 եւ Ան-124 հերթական ինքնաթիռները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության անցկացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ուղարկված 15 խաղաղապահ բրիգադի տեխնիկայով եւ անձնակազմով, նյութական միջոցների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի բեռնում են կատարել Ուլյանովսկ-արեւելյան օդանավակայանում եւ թռիչք իրականացրել Երեւան քաղաքի օդանավակայաններ:


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից շարունակվում է ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խնդիրների կատարման շրջան:


Կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայի քանակով:


Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: