26.07.2025
Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են. Պուտին
prev Նախորդ նորություն

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է իր վրա հարձակման մասին

ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է իր վրա հարձակման մասին: Նա դիմելու է ոստիկանություն:


«Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:


Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում: Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն», - ասված է նրա հայտարարության մեջ:

Ռուսաստանի ինքնաթիռները շարունակում են խաղաղապահներին տեղափոխել Արցախ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին