26.07.2025
Պուտինը պատմել Է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերի մասին
prev Նախորդ նորություն

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:


Հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը Ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:


Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:


Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տալ անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:



 

Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ. ՊԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին