25.11.2024
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում ռազմական նշանակետերը
prev Նախորդ նորություն

Իրանը և ՌԴ-ն սկսել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ խորհրդատվություններ

Մոսկվայում բանակցություններ են սկսվել Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացի և Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը առաջ մղելու շուրջ:


Ինչպես հաղորդում է IRNA-ն, բանակցություններն ընթանում են Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արակչիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի միջեւ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջեւ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության բացատրության և ներդրման վերաբերյալ:


Աբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա: