24.11.2024
Ձերբակալվել են Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետած քաղաքացին
prev Նախորդ նորություն

Զեկույց. ավտոմեքենաների ներկրումը Հայաստան նվազել է

Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 2015 թվականին կրճատվել է 38,3 տոկոսով` 44.3 հազարից մինչև 27.3 հազար։ Այդ մասին է հայտնում հանրապետության մաքսային ծառայությունը։

Ըստ մաքսային ծառայության տվյալների, 2015թ Հայաստան է ներկրվել 27 300 հատ ավտոմեքենա այն դեպքում, երբ 2014թ. այդ թիվը 44 300 էր։ Ներկրված մեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 133 մլն դոլար, իսկ 2014թ.՝ 273 մլն դոլար։ ՀՀ ներկրվող մեքենաների 93%-ը հանրապետություն է ներկրվում ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Գերմանիայից: Ներկրումը նվազել է ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ճապոնիայից ու աճել է ՌԴ-ից, ինչը պայմանավորված է ՀՀ-ի անդամակցությամբ ԵԱՏՄ-ին:

Վերոնշյալ ժամանակահատվածում Գերմանիայից ՀՀ է ներկրվել 11,7 հազար մեքենա՝ 49,1 միլիոն դոլար, 2014թ.-ին՝ 23,1 հազար՝ 106,2 միլիոն դոլարի, Ճապոնիայից ներկվել է 6,4 հազար մեքենա՝ 35,4 միլիոն դոլարի, ԱՄՆ-ից՝ 1,2 հազար՝ 10,6 միլիոն դոլարի:

2015թ.-ի ընթացքում ՌԴ-ից մեքենաների ներկրումը ավելացել է 1,7 հազարից մինչև 6,1 հազարը: Հիշեցնենք, որ ՀՀ-ը 2016թ.-ի մարտից ազատել է ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վճարից՝ ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների համար: Փորձագետների տվյալներով, ՀՀ ներկրվող մեքենաների մոտ 90%-ի արժեքը կազմում է առնվազն 10.000 դոլար, իսկ 60%՝ մոտ 5.000 դոլար: