22.04.2025
Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը. իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում հրապարակել է խոսցավծ ԱԹՍ-ի լուսանկար ու գրել.


«Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է։

Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։


Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։

Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի ( և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։


Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլ արդեն հասցրել ենք»,- գրել է պատգամավորը։

Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով. Արցախի նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան