24.11.2024
Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի Արտակ Դավթյանը

Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Այդ մասին հայտնում է syuniacyerkir.am-ը՝ տղեկացնելով, որ հոկտեմբերի 18-ին Գորիս է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հոկտեմբերի 18-ին կոչով դիմել էր մարզի բնակիներին՝ մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին: Պաշտպանության նախարարությունց էլ հայտնեցին, որ կամավրագրման գործընթացը տեղի է ու ՊՆ-ի համակարգմամբ:


«Սյունիքյան աշխատանքների համակարգողի նշանակումը, կարելի է ասել, անհրաժեշտություն էր դեռեւս պատերազմի առաջին օրերից։ Այդպես է վարվել Հայաստանի կենտրոնական իշխանությունը 1990-ականների պատերազմի ընթացքում, ինչպես եւ 1918-19 թթ. Զանգեզուրյան գոյամարտի տարիներին», - ասված է նրա հայտարարության մեջ։


Այսօր գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպել են մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ կարեւորել հանրության բոլոր խավերի, իշխանության օղակների, լրատվամիջոցների համագործակցությունն ու մեկտեղված աշխատանքը: