25.11.2024
Առաջնայինն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. Մնացականյան
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն կոչ է անում հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմից

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

"Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից",- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է խոսնակ Շուշան Ստեփանյանը: