25.11.2024
Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են
prev Նախորդ նորություն

Առաջնայինն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. Մնացականյան

Իրականությունը թաքցնել անհնար է. սա ագրեսիա է Արցախի ժողովրդի դեմ և այդ ագրեսիայի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նա նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում միջազգային հանրության ընդհանուր գնահատականը Արցախում օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային:  


«Ադրբեջանը ռազմական լուծման փորձ արեց: Այստեղ ամենակարեւորն այն է, որ Արցախի ժողովուրդն ինքն է պաշտպանում իր գոյությունը: Հայաստանմ էլ, լինելով Արցախի անվտանգության միակ երաշխավորը, պաշտպանություն է եղել ու կլինի` ներգրավելով իր բոլոր ռեսուրսները: Թուրքիայի գործողությունները, վարձկանների ներգրավումը Բաքվին թույլ տվեցին հավատալ, որ հնարավոր է, որ նա կարող է չլսել միջազգային հանրությանը: Սա վտանգավոր է ու անհետևանք չի մնա: Բայց Հայաստանի համար հարցը ավելի քան պարզ է  ու կլինի՝ խոսքը մեր հայրենակիցների գոյաբանական անվտանգության մասին է»,- շեշտեց ՀՀ արտգործնախարարը:


Նա նաև հավաստիացրեց, որ հայկական կողմը հակված է մոսկովյան համաձայնագրերի իրագործմանը.


«Խնդիրն ուժով հնարավոր չէ լուծել և առաջնայինն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»,- հավելեց նա: