23.11.2024
Լեւոն Հայրապետյանին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

ՀՀ և ՌԴ պաշտպանության հանձնաժողովների նիստն ավարտվեց առանց համատեղ հայտարարության

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո կողմերի միջև համաձայնեցված համատեղ հայտարարության տեքստ այդպես էլ չներկայացվեց:

Տարածված նախնական տեղեկությունների համաձայն, հայտարարության տեքստը պատրաստ է, սակայն ռուսական կողմը համաձայն չէ այնտեղ տեղ գտած որոշ ձեւակերպումների հետ: Ընդ որում, այդ ձեւակերպումները, հայտնում է մամաուլը՝ հղում կատարելով նիստին մասնակից ԱԺ պատգամավորներին, վերաբերում են ոչ թե ՌԴ-ին, այլեւ Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այս երկրի սանձազերծած վերջին պատերազմին: Նիստին մասնակից պատգամավորներն ասել են, որ ռուսական կողմը ցանկանում են մեղմել այդ հայտարարությունները, հակառակ պարագայում կարող է անգամ հրաժարվեն համատեղ հայտարարություն ընդունելուց:

Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց, թե ինչ են քննարկել նիստի ընթացքում, բայց նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ համատեղ հայտարարության տեքստով հանդես կգան ավելի ուշ: «Ռուսական կողմը ժամանակ է խնդրել, որպեսզի ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի մշակման ուղղությամբ, և մենք համաձայնվել ենք, որ տեքստը համաձայնեցնենք, և նոր միայն հրապարակայնեցվեն»,-ասաց նա, հայտնում է tert.am-ը:

Թե որն է եղել հիմնական շեշտադրումները, նահապետյանը նշեց, որ քանի դեռ այն համաձայնեցման փուլում է՝ բոլոր մանրամասները ներկայացնել չեն կարող, բայց նշեց, որ բնականաբար տեքստը պարունակել է բոլոր այն մտահոգությունները, որ քննարկվել է համատեղ նիստի ընթացքում: «Տրվելու է կոնկրետ գնահատականներ և տեքստում լինելու է առաջարկություններ գործնական քայլեր կատարելու և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակն առավել ապահով պահելու և նաև անվտանգության համակարգն ամրապնդելու»,-ասաց նա:

Իսկ մինչ այդ Կորյուն Նահապետյանը նշեց, թե քննարկվել են տարածաշրջանի անվտանգության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Ըստ նրա, նաև անդրադարձել են ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիային, որն ուղեկցվել է լայնամասշտաբ ռազմական գործողություններով: «Քննարկման մասնակիցների կողմից կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և բանակցային գործընթացի շարունակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասաց նա:

Համակողմանի անդրադարձ է կատարվել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ուղղությունների, ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական ոլորտներում երկկողմ համագործակցության ոլորտներում, մասնավորապես ՀՀ և ՌԴ ԶՈւ փոխգործակցության ամրապնդմանը և հակաօդային պաշտպանական ուժերի միասնական համակարգի ստեղծմանը, ՀՀ-ի ԶՈւ-ը ժամանակակից սպառազինություններով համալրելու հարցերին»,-ասաց նա: Քննարկվել է նաև համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների հարցը, և այդ նպատակով կարևորվել է օրենսդրության ներդաշնակեցման հարցը:

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալին իր հերթին նշեց, թե քանի որ շատ ավելի վաղ էր նախատեսված նիստն անցկացել, ուստի և չէին կարող նման զարգացումները ենթադրել, և ժամանակ է խնդրել հայտարարության տեսքը համաձայնեցնելու առնչությամբ: Նա նշեց, որ լիարժեք փոխըմբռնման են հասել և խոսել են պարտավորությունների կատարման մասին: «Մենք հայ գործընկերներից ստացել ենք բավարար ինֆորմացիա, լսել նրանց գնահատականները, և պետք է հասկանանք, թե ինչպիսի քայլեր պետք է անենք: Մենք պետք է ունենք միասնական դիրքորոշում»,-ասաց նա: