23.11.2024
Պուտին. ՌԴ-ը լուրջ ջանքեր է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
prev Նախորդ նորություն

Լեւոն Հայրապետյանին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման

Ռուաստանաբնակ հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը Մոսկվայի Զամոսկվարեցկի դատարանի կողմից դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ինչպես հայտնում է ТАСС-ը, Լեւոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար ԱՄՆ դոլարի չափով խարդախություն կատարելու մեջ:

«Դատարանը որոշել է Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4 մասով եւ որպես պատիժ սահմանել չորս տարի ժամկետով ազատազրկումը` ընդհանուր ռեժիմի գաղութում»,- մասնավորապես` մեջբերվում է դատարանի որոշումը:

Հետաքննության վարկածով, Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել` նրա որդու նկատմամբ մեղադրանքը մեղմելու նպատակով ծախսելու համար, սակայն իրականում` չի կարողացել ազդել դատավճռի վրա:

Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականին մեկ այլ քրեական գործով`կապված Բաշկիրիայի էներգետիկ համակարգերի բաժնետոմսերի հափշտակման հետ: Նրա նկատմամբ այն ժամանակ որպես խափանման միջոց էր սահմանվել տնային կալանքը:

Անցած տարվա սեպտեմբերի 16-ին արդեն քննիչն ազատել էր նրան տնային կալանքից` փոխարինելով խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությամբ: