17.04.2025
Թրամփի վարչակազմը պետք է դադարի փաղաքշել Անկարային. Ջո Բայդեն
prev Նախորդ նորություն

Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում կոչ է արել ամբողջությամբ կատարել Մոսկվայում կողմերի միջեւ ձեռք բերված պարտավորությունները, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:


«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել ամբողջությամբ կատարել ադրբեջանական եւ հայկական կողմերի պարտավորությունները՝ հոկտեմբերի 10 - ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան», - ասված է հաղորդագրության մեջ:


Հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա ժամանած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ միասին, 10-ժամյա բանակցությունների արդյունքում պայմանավորվել են դադարեցնել կրակը Ղարաբաղում հոկտեմբերի 10-ի կեսօրից, փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնեցնել հրադադարի կոնկրետ մանրամասները:


Հայկական կողմի տեղեկություննով՝ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը և շարունակում է հարձակողական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրով
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ