23.11.2024
Նալբանդյան. Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում
prev Նախորդ նորություն

RazmInfo. հրապարակվել են 94 զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները

Razm.info-ն hամադրելով իրեն հայտնի տվյալներն ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևի՝ Ադրբեջանի սպանված զինծառայողների՝ սխալներով լի, սակայն նաև սպանվածների հարազատների հայտնած տվյալների վրա հիմնված ցուցակի հետ՝ ներկայացրել է Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների առայժմ ճշտված՝ 94+5 անունից բաղկացած ցուցակ։

Դրանց թվում են 1 գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 3 կապիտան, 7 ավագ լեյտենանտ և 2 լեյտենանտ, ևս մի քանիսի տվյալները ստուգվում են, հավանաբար սպաների թիվը կավելանա։ Ցուցակագրվածների մեծ մասը հատուկջոկատայիններ և հետախույզներ են: Ադրբեջանցի բլոգգերը ներկայացրել է նաև անհետ կորածների նախնական ցուցակը, որտեղ ևս անուններից մեկը կրկնվում է` ներկայացվելով նաև զոհերի ցուցակում, ըստ այդմ՝ նրան նույնպես Ռազմինֆոն չի ներառել իր՝ անհետ կորածների ցուցակում` փոխարենը ավելացնելով երկուսին` ում մասին ադրբեջանցու ցուցակում տվյալներ չկան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: