10.09.2026
Ամուր ենք, ուժեղ և հզոր. Վահրամ Պողոսյան
prev Նախորդ նորություն

Անցած գիշեր առաջնագծում պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. Հարությունյան

Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:


Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:


Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:


Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»,- գրել է նախագահը:


 

ՀՀ և Վրաստանի նավահանգիստների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են կանոնավոր. ՀԿԵ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ