6.05.2025
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով.
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։


Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին:


Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ եւ ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարեւորությունը:


Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարեւորությունը:


 

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին