24.11.2024
Czech Free Press. Անկարան և Բաքուն պատերազմ էին հրահրում Ղարաբաղում Մոսկվայի դեմ
prev Նախորդ նորություն

Լավրովը հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք մտահոգված ենք ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրմամբ։ Կողմերին կոչ ենք անում պահպանել մարտական բախումներն անհապաղ դադարեցնելու մասին ձեռք բերած պայմանավորվածությունը, թույլ չտալ այդ համաձայնագրի խախտումը եւ իհարկե մենք շահագրգռված ենք, որ քաղաքական ոլորտում նույնպես այդ բավական բարդ հակամարտության կարգավորման համար համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ դրական տեղաշարժ գրանցվի»,- ասել է նա։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: