24.11.2024
ՀՀ նախագահը բողոքել է ԵԱՏՄ որոշ գործընկերներից. Մոսկվան փնտրում է լուծումներ
prev Նախորդ նորություն

Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմավորեցին ցույցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳՆ-ում են: նրանց դիմավորել են բողոքի բազմամարդ ցույցով:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք»: Նրանք իրենց բողոքն են արտահայտում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Միսնկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ:

Համանախագահները առանց արձագանքելու մտել են ԱԳՆ: ԱԳՆ շենքի մոտ ցուցարարները նաև իրենց ցավակցությունը հայտնեցին զոհված զինվորների համար և հայտարարեցին՝ հպարտանում են, որ մաս են կազմում նման ժողովրդի:

«Փա՛ռք հայոց զինվորին», «փա՛ռք հայոց մայրերին», «Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ», վանկարկում էին նրանք:

«Մեզ դիտում են այն զինվոր հերոսների ծնողները, ում կյանքի գնով ապացուցեցինք, որ հայը տեղում է, միանալ բողոքի ընդվզմանը, և ասենք, որ հայը միշտ պայքարելու է հանուն հայրենիքի»,-ասաց ցուցարարներից մեկը։