23.11.2024
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
prev Նախորդ նորություն

Արմեն Փամբուխչյանը՝ ԱԻ փոխնախարար

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արմեն Փամբուխչյանը, որ ավելի վաղ հայտարարել էր պատգմավորական մանդատը վայր դնելու մասին, այսօր տեղեկացրեց իր հետագա ճակատագրի մասին՝ այդպիսով հաստատելով մամուլում շրջանառվող լուրերը:


«Երկու տարի օրենսդիրում գտնվելով՝ որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ ծառայություններ մատուցել գործադիրում: Քաղաքական թիմը հավանություն է տվել որոշմանս, այժմ վայր եմ դրել մանդատս և տեղափոխվում եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։