Հանրապետությունում վերջին շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի արձանագրվող աճն անհանգստացնող է: Այդ մասին կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ 4000-ից ավել թեստավորումներ են արվել, բայց անհամգստացում է այն, որ հայտնաբերված դեպքերի տոկոսային աճ կա: «Մենք պետք է մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրենք այս հանգամանքի վրա: Վարակից պաշտպանվելու մեկ ձեև կա և դա դիմակն է, որի ճիշտ կրումը շատ կարևոր է», - ասաց վարչապետը:
Այնուհետև Փաշինյանը հարց ուղղեց նիստին ներկա Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին առ այն, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսային վարակի դեպքերի աճը:
«Այո, ապրոն վարչապետ, վերջին շրջանում թեև թեստավորումների քանակն աճել է, բայց նկատվում է նաև հայտնաբերված դեպքերի տոկոսային աճ», - ասաց նա՝ հավելելով, որ այսօր մոտ 7 տոկոս է կազմել, ինչը «մեզ համար մտահոգիչ է»:
«Մեր վերլուծություններով այն պայմանավորված է մինչ դպրոցական շրջանի ակտիվացմամբ, տեղաշարժի ծավալի մեծացման ու հանգստյան տներից հետ վերադարձով: Թեև դպրոցները բացվել են սեպտեմբերի 15-ին, բայց մինչ այդ նկատվում էր աշխուժություն», - նկատեց փոխնախարարը՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին խստագույնս պահպանել պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Բոլոր կանոնների հստակ պահպանման դեպքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք», - ասաց նա, որի հետ համաձայնեց վարչապետը:
Վերջինս հանձնարարեց ոստկանությանը լինել ավելի խիստ հակամահաճարակային կանոնների պահպանմանը հետևելու հարցում: «Դիմակ չկրող քաղաքացու կողքով ոստիկանն անտարբեր չպիտի անցնի: Իհարկե պետք է պաշտպանվեն քաղաքացու իրավունքներն ու արժանապատվությունը, բայց դիմակ կրելը պարտադիր է», - ասաց նա:
VEREQ-ը հայտնել է, որ Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 4 024 է: Դրական է կատարված թեստերի 6,8 տոկոսը։