30.11.2024
Ինչպե՞ս ենք նշելու Անկախության տոնն այս տարի
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 8, խարդախության՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առեւանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, ծեծի, հակամրցակցային գործունեության ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։


Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, խարդախության եւ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի 1-ական դեպք։


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: