30.11.2024
Հակառակորդի սադրանքի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս ենք նշելու Անկախության տոնն այս տարի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա կորոնավիրուսային-տոնական օրակարգը:


Եվ այսպես, Առաջին ալիքի եթերում 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Լսելու ենք Նարեկ Հախնազարյանի ելույթը [Աժդահակի գագաթից], Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» բենդի [Երերույքի տաճարից], Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի [Սարդարապատից] կատարումները, ինչպես նաև տեսնելու ենք Կարինի պարը:  


Այս ամենից բացի, իրենց ողջյուններն են փոխանցելու սահմանը պահող տղերքը, իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։ Բացի այդ, եթերում կլինեն երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Եվ վերջում՝ ինչ Անկախության օր առանց Մեր Հայրենիքի. «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից կբացահայտենք հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:


Այս ամենը եթերում կլինի 7 ժամվա ընթացքում, այնպես որ ազատենք ոչ աշխատանքային երկուշաբթին ու պատրաստվենք դիտելու վիզուալ ամենահետաքրքիր եթերներից մեկը: