Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 199 նոր դեպ, 431 առողջացում և 2 մահ
Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 199 նոր դեպ, 431 առողջացում և 2 մահ: Բացասական թեստերի թիվը 3319 է: Դրական է կատարված թեստերի 5,6 տոկոսը:
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 45152
Առողջացածներ - 41023
Փաստացի բուժվողներ -2945
Ընդհանուր թեստեր - 224559
Մահվան ելքեր - 905
Մահվան ելքեր այլ պատճառով – 279
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է: